20:45  ,  1 հուլիսի, 2022

Նովակ Ջոկովիչը Ուիմբլդոնի մրցաշարի 1/8 եզրափակիչում է

Աշխարհի նախկին առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը դուրս եկավ Ուիմբլդոնի մրցաշարի 1/8 եզրափակիչ։ Սերբական դիմակայությունում աշխարհի երրորդ ռակետ 6։0, 6։3, 6։4 հաշվով պարտության մատնեց 25-րդ ռակետ Միոմիր Կեցմանովիչին։ Պայքարը տեւեց 1 ժամ եւ 52 րոպե։

Քառորդ եզրափակիչի ուղեգրի համար Նովակ Ջոկովիչը կմրցի հոլանդացի Տիմ վան Ռեյտհովենի հետ, որը երրորդ շրջանում 6։4, 6։3, 6։4 հաշվով հաղթել է վրացի Նիկոլոզ Բասիլաշվիլիին։

35-ամյա Ջոկովիչը Ուիմբլդոնի մրցաշարի 6-ակի հաղթող է։ 2021-ին եզրափակիչում նա հաղթել էր իտալացի Մատեո Բերետինիին եւ պաշտպանում է տիտղոսը։

Ուիմբլդոնի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 40,3 միլիոն ֆունտ ստերլինգ է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս