21:11  ,  1 հուլիսի, 2022

«Ռոմայի» նորեկը

Սերբիայի հավաքականի 22-ամյա դարպասապահ Միլե Սվիլարը միացել է «Ռոմային», հաղորդում է իտալական ակումբի մամուլի ծառայությունը։

Կողմերը կնքել են 5 տարվա պայմանագիր։ Միլե Սվիլարի նախորդ ակումբը պորտուգալական «Բենֆիկան» էր։

Միլե Սվիլարը Սերբիայի հավաքականի խաղացող է դարձել 2021-ին, դրանից առաջ եղել է Բելգիայի տարբեր տարիքային խմբերի երիտասարդական հավաքականների դարպասապահ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում