20:24  ,  1 հուլիսի, 2022

City Football Group-ը կգնի իտալական «Պալերմո» ակումբը

City Football Group-ը հուլիսի 4-ին կհայտարարի իտալական «Պալերմո» ֆուտբոլային ակումբը ձեռք բերելու մասին, հաղորդում է Sky Sport Italia-ն։

2019-ին «Պալերմոն» հայտարարվել էր սնանկ։ Անցած մրցաշրջանում թիմը հանդես էր գալիս Իտալիայի երրորդ դիվիզիոնում եւ վերադարձել է B Սերիա։

City Football Group-ն Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի», ամերիկյան «Նյու Յորքի Սիթիի», ավստրալական «Մելբուրն Սիթիի», ճապոնական «Յոկոհամայի», Ուրուգվայի «Մոնտեվիդեո Սիթիի», իսպանական «Ժիրոնայի», ֆրանսիական «Տրուայի», չինական «Սիչուանի», հնդկական «Մումբայ Սիթիի» եւ բելգիական «Լոմելի» սեփականատերն է։

Ընկերությայն 78 տոկոսը պատկանում է Արաբական Միացյալ Էմիրությունների Abu Dhabi United Group-ին, 10 տոկոսն՝ ամերիկյան Silver Lake-ին, 12 տոկոսը՝ չինական  China Media Capital-ին եւ CITIC Capital-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում