19:47  ,  1 հուլիսի, 2022

Երիտասարդական ԵԱ․ Հայաստանի 3 ներկայացուցիչ եզրափակիչում է

Հռոմում մեկնարկած ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության 57 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Հարություն Հովհաննիսյանը դուրս է եկել եզրափակիչ՝ 10:0 հաշվով պարտության մատնելով վրացի Լուկա Գվինջիլիային։ Եզրափակիչում նրա մրցակիցը կլինի իտալացի Սիմոնե Վինչենցո Պիրուդոն։

Հարություն Հովհաննիսյանը որակավորման փուլում 10։0 հաշվով հաղթել էր բրիտանացի Հարվի Թայ Ռիդինգսին, քառորդ եզրափակիչում 10։0 հաշվով՝ մոլդովացի Դմիտրի Կարաստոյանովին։

Եզրափակիչ է դուրս եկել նաեւ 70 կգ քաշային Հայկ Պապիկյանը, որը կիսաեզրափակիչում 12։2 հաշվով հաղթել է հունգարացի Մարցել Նագիին։ Ոսկե մեդալի համար նա կգոտեմարտի ադրբեջանցի Սաբիր Ջաֆարովի հետ։

Հայկ Պապիկյանը պայքարը սկսել է 1/8 եզրափակիչից՝ 10։0 հաշվով հաղթելով լատվիացի Վիլիամս Լուտկեւիչսին։ Քառորդ եզրափակիչում հայ ըմբիշը 10։0 հաշվով հաղթել էր մոլդովացի Պավել Անդրուսկային։

Եզրափակիչում է նաեւ 79 կգ քաշային Մուշեղ Մկրտչյանը։ Կիսաեզրափակիչում նա 3։1 հաշվով պարտության մատնեց ադրբեջանցի Սաբուհի Ամիրասլանովին։

Մուշեղ Մկրտչյանը 1/8 եզրափակիչում 10։0 հաշվով հաղթել էր ռումինացի Գիգի Մարիան Սուբտիրիցային, քառորդ եզրափակիչում 10։0 հաշվով՝ իտալացի Ռաֆայել Մատրուլոյին։

65 կգ քաշային Տիգրան Ղազարյանը 1/8 եզրափակիչում 1։11 հաշվով պարտվել էր ուկրաինացի Նիկիտա Զուբալին, որը դուրս է եկել եզրափակիչ։ Բրոնզե մեդալի գոտեմարտի մասնակցելու իրավունք ստանալու համար Տիգրան Ղազարյանը սփոփիչ գոտեմարտում կմրցի լեհ Բարտոշ Կշիշտոֆ Սոլտիսի հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում