19:19  ,  1 հուլիսի, 2022

«Լիվերպուլը» նոր պայմանագիր կնքեց Մոհամեդ Սալահի հետ

Անգլիայի փոխչեմպիոն «Լիվերպուլը» նոր երկարաժամկետ պայմանագիր է կնքել 30-ամյա եգիպտացի հարձակվող Մոհամեդ Սալահի հետ, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

Մոհամեդ Սալահը 2017 թվականից է հանդես գալիս գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմում՝ 254 խաղում խփելով 156 գոլ։

Transfermarkt-ը Մոհամեդ Սալահի տրանսֆերային արժեքը գնահատում է 90 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս