18:46  ,  1 հուլիսի, 2022

Խորխե Սամպաոլին հեռացել է «Մարսելի» գլխավոր մարզիչի պաշտոնից

Արգենտինացի Խորխե Սամպաոլին հեռացել է Ֆրանսիայի փոխչեմպիոն «Մարսելի» գլխավոր մարզիչի պաշտոնից։ Ակումբի հայտարարությունում նշվում է, որ կողմերը համատեղ որոշմամբ՝ դադարեցրել են համագործակցությունը։

RMC Sport-ը հաղորդում է, որ 62-ամյա մասնագետը տարաձայնություններ է ունեցել ակումբի ղեկավարության հետ տրանսֆերային քաղաքականության հարցում։

Սամպաոլին «Մարսելը» գլխավորել էր 2021թ․ փետրվարին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում