18:21  ,  1 հուլիսի, 2022

«Ինտերը» ներկայացրեց Անդրե Օնանային

Իտալիայի փոխչեմպիոն «Ինտերը» ներկայացրեց թիմի նորեկ, 26-ամյա կամերունցի դարպասապահ Անդրե Օնանային, հաղորդում է միլանյան ակումբի մամուլի ծառայությունը։

2015 թվականից Նիդեռլանդների չեմպիոն Ամստերդամի «Այաքսում» հանդես եկած Անդրե Օնանան ազատ գործակալի կարգավիճակում է միացել «Ինտերին»։

Նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 12 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում