17:55  ,  1 հուլիսի, 2022

«Միլանն» ու «Ինտերը» Իտալիայի սուպերգավաթը կվիճարկեն Սաուդյան Արաբիայում

Իտալիայի սուպերգավաթի հանդիպումը կանցկացվի Սաուդյան Արաբիայում։ Տիտղոսը կվիճարկեն չեմպիոն «Միլանն» ու գավաթակիր եւ փոխչեմպիոն «Ինտերը»։

Հանդիպումը տեղի կունենա 2023թ․ հունվարի 18-ին Էր Ռիյադում, հաղորդում է «Ինտերի» կայքում։

«Ինտերը» կփորձի պաշտպանել սուպերգավաթակրի կոչումը։ Անցած մրցաշրջանում «Ինտերը» հաղթել էր Թուրինի «Յուվենտուսին»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում