17:39  ,  1 հուլիսի, 2022

Հավակնորդների մրցաշար․ Նեպոմնյաշչին ու Նակամուրան խաղացին ոչ ոքի

Մադրիդում ավարտին մոտեցող շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի 12-րդ տուրում առաջատար Յան Նեպոմնյաշչին սպիտակ ֆիգուրներով մրցեց ամերիկացի Հիկարու Նակամուրայի հետ։ Արդեն 14-րդ քայլում կողմերը համաձայնեցին ոչ ոքի արդյունքի։ Ռուսաստանցի գրոսմայստերը 8,5 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Նակամուրան 6,5 միավորով երկրորդ տեղում է։

Նույնքան միավոր ունի երրորդ տեղում ընթացող չինացի Դին Լիրենը, որն այս տուրում խաղում է ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովի (5) հետ։ 5,5 միավորով չորրորդ տեղում գտնվող ամերիկացի Ֆաբիանո Կարուանայի մրցակիցը 12-րդ տուրում հունգարացի Ռիչարդ Ռապորտն է (4,5)։

Մրցաշարում կանցկացվի 14 տուր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում