15:07  ,  1 հուլիսի, 2022

Աշխարհի չեմպիոն Տոլիսոն անվճար միացավ «Լիոնին»

Աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Կորենտին Տոլիսոն անվճար վերադարձավ «Լիոն», որի սանն է։ Նա 2017-ին Գերմանիայի չեմպիոն «Բավարիա» էր տեղափոխվել 41,5 միլիոն եվրոյի դիմաց։ Նրա պայմանագիրը մյունխենյան ակումբի հետ ավարտվել էր հունիսի 30-ին։

Ավարտված մրցաշրջանում Տոլիսոն գերմանացի Յուլիան Նագելսմանի գլխավորած թիմի հետ մասնակցել է 22 հանդիպման բոլոր մրցաշարերում, խփել 3 գոլ, կատարել նույնքան գոլային փոխանցում։

Տոլիսոն «Բավարիայի» հետ նվաճել է 14 տիտղոս, 2018-ին Ֆրանսիայի հավաքականի հետ դարձել է աշխարհի չեմպիոն։ Նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 15 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում