12:41  ,  1 հուլիսի, 2022

«Տոտենհեմը» 5 տարվա պայմանագիր կնքեց Ռիշարլիսոնի հետ

Լոնդոնի «Տոտենհեմը» հայտարարեց Բրազիլիայի հավաքականի 25-ամյա հարձակվող Ռիշարլիսոնի հետ 5 տարվա պայմանագիր կնքելու մասին։ Նրա նախորդ ակումբը Լիվերպուլի «Էվերտոնն» էր։

Ավեի վաղ Sky Sports-ը հաղորդել էր, որ 25-ամյա ֆուտբոլիստն այժմ գտնվում է Բրազիլիայում եւ բուժզննումն անցել է անգլիական ակումբի բժշկական շտաբի անդամի ներկայությամբ։ Ռիշարլիսոնը Լոնդոն կժամանի հաջորդ շաբաթ եւ կկնքի պայմանագիր։

«Տոտենհեմը» Ռիշարլիսոնի տրանսֆերի համար «Էվերտոնին» կվճարի 50 միլիոն ֆունտ ստերլինգ, հնարավոր է նաեւ 10 միլիոն ֆունտ ստերլինգ բոնուս հետագայում։

Անգլիայի անցած առաջնությունում Ռիշարլիսոնը մասնակցել է 30 հանդիպման, խփել 10 գոլ, կատարել 5 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում