12:19  ,  1 հուլիսի, 2022

«Ռեալը» ներկայացրել է նոր համազգեստը (ֆոտո)

Իսպանիայի չեմպիոն եւ Չեմպիոնների լիգայի գավաթակիր Մադրիդի «Ռեալը» ներկայացրել է նոր համազգեստը, որով նոր մրցաշրջանում կանցկացնի արտագնա հանդիպումները, հաղորդում է Արքայական ակումբի մամուլի ծառայությունը։

«Ռեալի» տեխնիկական հովանավորը Adidas ընկերությունն է։

Մանուշակագույն համազգեստով առաջին հանդիպումն իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած թիմը կանցկացնի հուլիսի 30-ին Լոս Անջելեսում։ Ընկերական խաղում «Ռեալը» կմրցի Թուրինի «Յուվենտուսի» հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս