11:10  ,  1 հուլիսի, 2022

Ռիշարլիսոնը բուժզննում է անցել «Տոտենհեմի» համար

Լիվերպուլի «Էվերտոնի» եւ Բրազիլիայի հավաքականի հարձակվող Ռիշարլիսոնը բուժզննում է անցել Լոնդոնի «Տոտենհեմի» համար։

25-ամյա ֆուտբոլիստն այժմ գտնվում է Բրազիլիայում եւ բուժզննումն անցել է անգլիական ակումբի բժշկական շտաբի անդամի ներկայությամբ, հաղորդում է Sky Sports-ը։ Ռիշարլիսոնը Լոնդոն կժամանի հաջորդ շաբաթ եւ կկնքի պայմանագիր։

«Տոտենհեմը» Ռիշարլիսոնի տրանսֆերի համար «Էվերտոնին» կվճարի 50 միլիոն ֆունտ ստերլինգ, հնարավոր է նաեւ 10 միլիոն ֆունտ ստերլինգ բոնուս հետագայում։

Անգլիայի անցած առաջնությունում Ռիշարլիսոնը մասնակցել է 30 հանդիպման, խփել 10 գոլ, կատարել 5 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում