10:45  ,  1 հուլիսի, 2022

ՊՍԺ-ի նոր մարզական տնօրենն ու մարզիչը չեն ցանկանում աշխատել Մեսիի եւ Նեյմարի հետ

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի նոր մարզական տնօրեն Լուիս Կամպոսն ու առաջիկա օրերին գլխավոր մարզիչի պաշտոնում նշանակվելիք Կրիստոֆ Գալտիեն չեն ցանկանում աշխատել արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի եւ բրազիլացի հարձակվող Նեյմարի հետ, հաղորդում է COPE.es-ը։ Գալտիեն հեռացել է «Նիցայի» գլխավոր մարզիչի պաշտոնից եւ սպասում է ՊՍԺ-ում արգենտինացի Մաուրիսիո Պոչետինոյի պաշտոնանկությանը։

35-ամյա Մեսիի պայմանագիրը փարիզյան ակումբի հետ նախատեսված է մինչեւ հաջորդ մրցաշրջանի ավարտը, իսկ 30-ամյա Նեյմարինը՝ մինչեւ 2025թ․ հունիս։

Ակումբի նոր մարզական ղեկավարության խնդիրն է հավաքել 20-25 տարեկան ֆուտբոլիստների կազմ, որը սուր մրցակցության շնորհիվ կդառնա մարտունակ թիմ եւ կկարողանա պայքարել Չեմպիոնների լիգայի գավաթի համար։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս