01:22  ,  1 հուլիսի, 2022

ՊՍԺ-ի նորեկը

«Պորտուի» կիսապաշտպան Վիտոր Ֆերեյրան (Վիտինյա) տեղափոխվեց Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ։

Փարիզյան ակումբը 22-ամյա ֆուտբոլիստի հետ կնքել է 5 տարվա պայմանագիր։

«Պորտուն» տրանսֆերից կստանա 40 միլիոն եվրո։

Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 30 միլիոն եվրո։

Անցած մրցաշրջանում Վիտոր Ֆերեյրան «Պորտուի» հետ մասնակցել է 47 հանդիպման, խփել 4 գոլ, կատարել 5 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում