22:02  ,  30 հունիսի, 2022

ՖԻԴԵ․ Լեւոն Արոնյանը 5-րդն է

Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) հրապարակել է շախմատիստների ամենամսյա դասակարգման աղյուսակը։

Լավագույն տասնյակում են աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը (2864), չինացի Դին Լիրենը (2806), Ֆրանսիան ներկայացնող իրանցի Ալիռեզա Ֆիրուջան (2793), ամերիկացիներ Ֆաբիանո Կարուանան (2783), Լեւոն Արոնյանը (2775), Ուեսլի Սոն (2773), ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչին (2766), հունգարացի Ռիչարդ Ռապորտը (2764), ֆրանսիացի Մաքսիմ Վաշիե-Լագրավը (2760), հոլանդացի Անիշ Գիրին (2760)։

Հայաստանի ներկայացուցիչներից Գաբրիել Սարգսյանը (2698) 37-րդն է, Հայկ Մ․ Մարտիրոսյանը (2672) 73-րդն է, Շանթ Սարգսյանը (2661) 87-րդն է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում