21:19  ,  30 հունիսի, 2022

Աշխարհի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստների տասնյակը

Իսպանական Marca-ն ներկայացրել է աշխարհի լավագույն երիտասարդ (մինչեւ 21 տարեկան) ֆուտբոլիստների տասնյակը՝ առաջին տեղը տալով Իսպանիայի չեմպիոն եւ Չեմպիոնների լիգայի գավաթակիր Մադրիդի «Ռեալի» բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորին։

Երկրորդ տեղում է Դորտմունդի «Բորուսիայից» Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթի» տեղափոխված նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը։ Երրորդը կատալոնական «Բարսելոնայի» իսպանացի կիսապաշտպան Պեդրին է։

Հաջորդ տեղերում են Դուշան Վլահովիչը («Ֆիորենտինա»/«Յուվենտուս»), կիսապաշտպան Ֆիլ Ֆոդենը («Մանչեսթեր Սիթի»), կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը («Բորուսիա Դորտմունդ»), կիսապաշտպան Գավին («Բարսելոնա»), կիսապաշտպան Օրելիեն Տչուամենին («Մոնակո»/«Ռեալ»), հարձակվող Անտոնին («Այաքս») եւ կիսապաշտպան Սանդրո Տոնալին («Միլան»)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում