20:01  ,  30 հունիսի, 2022

Հայաստանի հավաքականը տարավ երկրորդ հաղթանակը եւ դուրս եկավ կիսաեզրափակիչ

Մալթայում անցկացվող բասկետբոլի տղամարդկանց Եվրոպայի փոքր երկրների առաջնությունում Հայաստանի հավաքականը տարավ երկրորդ հաղթանակը։

Ամերիկահայ Ռեքս Կալամյանի գլխավորած թիմը երկրորդ խաղում մրցեց Սան Մարինոյի հավաքականի հետ եւ առավելության հասավ 78։66 հաշվով։

Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող է ճանաչվել Անդրե Սպայթ Մկրտչյանը: Նա վաստակել է 25 միավոր, 4 անգամ տիրել օղակից անդրադարձող գնդակին եւ կատարել 3 արդյունավետ փոխանցում:

Հայաստանի թիմն առաջին տուրում 100։63 հաշվով պարտության էր մատնել Ջիբրալթարի հավաքականին։

Հայաստանի հավաքականը B խմբում գրավեց առաջին տեղը եւ դուրս եկավ կիսաեզրափակիչ, որը տեղի կունենա հուլիսի 2-ին։ Մրցակիցը հայտնի կդառնա A խմբի երկրորդ տեղը  եւ B խմբի երրորդ տեղը գրաված (Ջիբրալթար) թիմերի պայքարում։ A խմբում ընդգրկված են Անդորրայի, Մալթայի եւ Ադրբեջանի հավաքականները։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում