19:54  ,  30 հունիսի, 2022

Լյուկ դե Յոնգը հրաժեշտ տվեց «Բարսելոնային»

Հոլանդացի հարձակվող Լյուկ դե Յոնգը հրաժեշտ է տվել «Բարսելոնային»։ 31-ամյա ֆուտբոլիստը վարձակալությամբ էր հանդես գալիս կատալոնական ակումբում։ Նրա տրանսֆերային իրավունքը պատկանում է «Սեւիլիային»։

«Առանձնահատուկ ժամանակահատված էր իմ կարիերայում։ Ակումբին եւ երկրպագուներին մաղթում եմ լավագույնը»,- գրել է Դե Յոնգը Թվիթերում։

Անցած մրցաշրջանում Դե Յոնգը «Բարսելոնայի» հետ մասնակցել է 29 հանդիպման, խփել 7 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս