15:24  ,  30 հունիսի, 2022

Վալվերդեն երրորդ անգամ գլխավորեց «Աթլետիկը»

Բիլբաոյի «Աթլետիկը» գլխավոր մարզիչի պաշտոնում նշանակեց 58-ամյա իսպանացի Էռնեստո Վալվերդեին, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

Վալվերդեն երրորդ անգամ գլխավորեց «Աթլետիկը»։ Նախքան այս նա թիմում աշխատել է 2003-2005-ին եւ 2013-2017-ին։ Վալվերդեն եղել է նաեւ «Աթլետիկի» ֆուտբոլիստ՝ 1990-1996-ին։

«Աթլետիկը» նրա ղեկավարությամբ անցակցրել է 306 հանդիպում, ինչը ակումբային ռեկորդ է։

2017-2020-ին «Բարսելոնան» գլխավորելուց հետո Վալվերդեն մարզչական աշխատանք չուներ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում