14:52  ,  30 հունիսի, 2022

Ալվարո Մորատան հեռացավ «Յուվենտուսից»

Իսպանիայի հավաքականի հարձակվող Ալվարո Մորատան հեռացավ Թուրինի «Յուվենտուսից», հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։ 29-ամյա ֆուտբոլիստն իտալական թիմում վարձակալությամբ անցկացրեց նախորդ երկու մրցաշրջանները։ Ալվարո Մորատայի տրանսֆերային իրավունքը պատկանում է Մադրիդի «Աթլետիկոյին»։

Անցած մրցաշրջանում Ալվարո Մորատան իտալացի Մասիմիլիանո Ալեգրիի գլխավորած թիմի հետ մասնակցել է 48 հանդիպման, խփել 12 գոլ, կատարել 9 գոլային փոխանցում։

Transfermarkt.com-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 25 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս