13:43  ,  30 հունիսի, 2022

Լուկակու․ Հույս ունեմ՝ այս անգամ ավելի լավ դրսեւորել ինձ այստեղ

Բելգիայի հավաքականի հարձակվող Ռոմելու Լուկակուն մեկնաբանել է վերադարձը Լոնդոնի «Չելսիից» Միլանի «Ինտեր»։

«Հույզերը շատ են, մեկ տարի առաջ այս թիմի հետ հասել ենք մեծ իրադարձության՝ չեմպիոնության։ «Ինտերն» ինձ շատ բան է տվել։ Հույս ունեմ՝ այս անգամ ավելի լավ դրսեւորել ինձ այստեղ։ Կարծես՝ իմ տուն վերադառնամ։ Միլանում ես եւ իմ ընտանիքը շատ լավ ենք զգացել մեզ երկրպագուների եւ գործընկներների լավ վերաբերմունքի շնորհիվ։

Կրքոտ ֆանատները, թիմակիցները, Ինձագիի ղեկավարությամբ աշխատելու հնարավորությունը ստիպեցին ինձ վերադառնալ»,- Լուկակուի խոսքը մեջբերում է «Ինտերի» կայքը։

Միլանյան ակումբը 29-ամյա ֆուտբոլիստի հետ կնքել է մեկ տարվա վարձակալության պայմանագիր։ Լուկակուն հանդես կգա 90 համարի խաղաշապիկով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում