Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի եւ Երեւանի «Ուրարտուի» 24-ամյա պաշտպան Ժիրայր Մարգարյանն ամուսնացել է։
«Ուրարտուն» շնորհավորել է ֆուտբոլիստին եւ նրա ընտրյալ Լուսինեին պսակադրության կապակցությամբ եւ մաղթել անսահման երջանկություն։
Ժիրայր Մարգարյանը ֆուտբոլիստի պրոֆեսիոնալ կարիերան սկսել է «Ուրարտուում»՝ հանդես գալով 2014-2017 թվականներին։ Այնուհետև ֆուտբոլիստը համալրել է նաև «Շիրակի», «Արարատի» եւ ուկրաինական «Վերեսի» կազմերը։
Ֆոտո՝ «Ուրարտու»
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում