«Ուրարտուն» հուլիսի 2-ից 16-ը ուսումնամարզական հավաք կանցկացնի Սերբիայի Զլատիբոր քաղաքում, հաղորդում է երեւանյան ակումբի մամուլի ծառայությունը։
Հավաքի ծրագրով «Ուրարտուն» նախատեսում է 5 ստուգողական հանդիպում։ Մանրամասները կհրապարակվեն ավելի ուշ։
Հիշեցնենք, որ «Ուրարտուի» գլխավոր մարզիչի պաշտոնում Ռոբերտ Արզումանյանին փոխարինել է «Արարատ-Արմենիայից» հեռացած ռուսաստանցի Դմիտրի Գունկոն։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում