Իսպանիայի փոխչեմպիոն «Բարսելոնայի» 27-ամյա ֆրանսիացի կենտրոնական պաշտպան Կլեման Լանգլեն կարիերան կշարունակի Լոնդոնի «Տոտենհեմում»։ Կողմերը կկնքեն մեկ տարվա վարձակալության պայմանագիր, հաղորդում է twitter.com/nicoschira-ն։
Կատալոնական ակումբը ցանկանում էր վաճառել Կլեման Լանգլեին, որին գնել է 2018-ին իսպանական «Սեւիլիայից» 35 միլիոն եվրոյով։ Այս ընթացքում նա մասնակցել է 105 հանդիպման, խփել 4 գոլ։
Նրա պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչեւ հաջորդ մրցաշրջանի ավարտը։ Լանգլեի տրանսֆերային արժեքը գնահատվում է 12 միլիոն եվրո։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում