16:31  ,  30 հունիսի, 2022

«Յուվենտուսը» 90 միլիոն եվրո է պահանջում Դե Լիգտի համար

Թուրինի «Յուվենտուսը» պատրաստ է վաճառել հոլանդացի պաշտպան Մատեյս Դե Լիգտին, սակայն պահանջում է առնվազն 90 միլիոն եվրո, հաղորդում է Goal.com-ը։

22-ամյա ֆուտբոլիստին ձեռք բերելու ցանկություն ունեն անգլիական «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Չելսին»։

Դե Լիգտի պայմանագիրն իտալական ակումբի հետ նախատեսված է մինչեւ 2024թ․ հունիս։ Դե Լիգտը 2019-ի ամռանն է տեղափոխվել «Յուվենտուս» Ամստերդամի «Այաքսից» 85 միլիոն եվրոյի դիմաց։

Անցած մրցաշրջանում Դե Լիգտը իտալացի Մասիմիլիանո Ալեգրիի գլխավորած թիմի հետ մասնակցել է 42 հանդիպման բոլոր մրցաշարերում, խփել 3 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում