12:14  ,  30 հունիսի, 2022

«Բավարիայից» հեռացած Տոլիսոն կվերադառնա «Լիոն»

Գերմանիայի չեմպիոն «Բավարիայից» հեռացած 27-ամյա ֆրանսիացի կիսապաշտպան Կորենտին Տոլիսոն կվերադառնա ֆրանսիական «Լիոն», հաղորդում է twitter.com/nicoschira-ն։ Նրա պայմանագիրը մյունխենյան ակումբի հետ կավարտվի հունիսի 30-ին։

Տոլիսոն «Լիոնի» սան է։ Ակումբից հեռացել էր 2017թ․ հունիսին՝ տեղափոխվելով «Բավարիա» 41 միլիոն եվրոյի դիմաց։ Ավարտված մրցաշրջանում նա գերմանացի Յուլիան Նագելսմանի գլխավորած թիմի հետ մասնակցել է 22 հանդիպման բոլոր մրցաշարերում, խփել 3 գոլ, կատարել նույնքան գոլային փոխանցում։

Տոլիսոն «Բավարիայի» հետ նվաճել է 14 տիտղոս, 2018-ին Ֆրանսիայի հավաքականի հետ դարձել է աշխարհի չեմպիոն։ Նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 15 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում