11:15  ,  30 հունիսի, 2022

«Յուվենտուսի» տնօրեն․ Պոգբայի տեղափոխության գործարքն առանցքային կլինի ակումբի համար

Թուրինի «Յուվենտուսն» ավարտում է բանակցությունները աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Պոլ Պոգբայի հետ, որը հուլիսի 1-ին ազատ գործակալի կարգավիճակում կհեռանա անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի»։

«Պոգբայի հետ բանակցություններում ունենք առաջընթաց։ Նրա տեղափոխության գործարքը առանցքային կլինի «Յուվենտուսի» համար մարզական եւ կոմերցիոն տեսանկյունից»,-  «Յուվենտուսի» գլխավոր տնօրեն Մաուրիցիո Արիվաբենեի խոսքը մեջբերում է Tuttosport-ը։

29-ամյա ֆուտբոլիստը «Յուվենտուսում» խաղացել է 2012-2016 թվականներին, այնուհետեւ տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»։ Սպասվում է, որ Պոգբան 4 տարվա պայմանագիր կկնքի իտալական հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում