10:48  ,  30 հունիսի, 2022

Անչելոտին դեմ է Յովիչի հեռանալուն «Ռեալից»

Իսպանիայի չեմպիոն եւ Չեմպիոնների լիգայի գավաթակիր Մադրիդի «Ռեալի» իտալացի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին դեմ է սերբ հարձակվող Լուկա Յովիչի հեռանալուն իր ղեկավարած թիմից, հաղորդում է Radio Bruno-ն։ Արքայական ակումբը համաձայնության է հասել իտալական «Ֆիորենտինայի» հետ 24-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության հարցում։ Կողմերը կկնքեն մեկ տարվա վարձակալության պայմանագիր։

Անցած մրցաշրջանում Լուկա Յովիչը իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած թիմի հետ բոլոր մրցաշարերում մասնակցել է 19 հանդիպման, խփել 1 գոլ։ Նախանցած մրցաշրջանի երկրորդ կեսը Լուկա Յովիչը վարձակալությամբ անցկացրել էր Ֆրանկֆուրտի «Այնտրախտում»՝ Գերմանիայի առաջնության 18 խաղում խփելով 4 գոլ։

«Ռեալը» Լուկա Յովիչին գնել է 2019թ․ ամռանը Ֆրանկֆուրտի «Այնտրախտից» 60 միլիոն եվրոյի դիմաց՝ կնքելով 6 տարվա պայմանագիր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում