10:09  ,  30 հունիսի, 2022

Ստեփան Ավագյանի հուշամրցաշարում հաղթել է իրանցի Ամին Թաբատաբան

Ջերմուկում ավարտվել է Ստեփան Ավագյանի հիշատակին նվիրված 16-րդ կարգի շրջանային մրցաշարը, հաղորդում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի կայքը (chessfed.am)։

Մրցաշարի միանձնյա հաղթող է դարձել իրանցի շախմատիստ Ամին Թաբատաբան, որը 9 հնարավորից վաստակել է 6 միավոր:

Երկրորդը տեղը գրավել է Հայկ Մարտիրոսյանը՝ 5,5 միավոր, երրորդ տեղը` Շանթ Սարգսյանը՝ 5 միավոր։

Չորրորդ տեղը 4,5-ական միավորով բաժանել են Նիհալ Սարինը (Հնդկաստան), Ալեքսանդր Դոնչենկոն (Գերմանիա), Նիեման Հանս Մոկը (ԱՄՆ), Նգույեն Թայ Դայ Վանը (Չեխիա):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում