09:12  ,  30 հունիսի, 2022

Ֆրենկի դե Յոնգը «Բարսելոնայից» կտեղափոխվի «Մանչեսթեր Յունայթեդ»

Իսպանիայի փոխչեմպիոն «Բարսելոնայի» եւ Նիդեռլանդների հավաքականի կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը կտեղափոխվի «Մանչեսթեր Յունայթեդ», հաղորդում է Sky Sports-ը։ 25-ամյա ֆուտբոլիստի շնորհանդեսը «Օլդ Տրաֆորդում» տեղի կունենա հուլիսի 2-ին։

«Մանչեսթեր Յունայթեդը» տրանսֆերի համար կվճարի 80 միլիոն եվրո։

Մանչեսթերյան ակումբի նորանշանակ հոլանդացի գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը Դե Յոգի հետ աշխատել է Ամստերդամի «Այաքսում»։

Անցած մրցաշրջանում Դե Յոնգը իսպանացի Չավիի գլխավորած թիմում մասնակցել է 46 հանդիպման, խփել 4 գոլ, կատարել 5 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում