00:28  ,  30 հունիսի, 2022

Ալկարասը դուրս եկավ Ուիմբլդոնի մրցաշարի երրորդ շրջան

Աշխարհի 7-րդ ռակետ Կառլոս Ալկարասը դուրս եկավ Ուիմբլդոնի մրցաշարի երրորդ շրջան։ 19-ամյա իսպանացի թենիսիստը մրցեց 53-րդ ռակետ, հոլանդացի Տալոն Գրիկսպորի հետ եւ առավելության հասավ 6:4, 7:6 (7:0), 6:3 հաշվով։ Մրցախաղը տեւեց 2 ժամ եւ 8 րոպե։

Ալկարասի հաջորդ մրցակիցը կլինի գերմանացի Օսկար Օտեն, որը պայքարից դուրս է թողել ամերիկացի Կրիստիան Հարիսոնին։

Ուիմբլդոնի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 40,3 միլիոն ֆունտ ստերլինգ է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English