23:53  ,  29 հունիսի, 2022

19-ամյա Ալեքսանդր Տեր-Թովմասյանը տեղափոխվեց Լյուքսեմբուրգի առաջնություն

19-ամյա հարձակվող Ալեքսանդր Տեր-Թովմասյանը կարիերան կշարունակի  Լյուքսեմբուրգի առաջնությունում։ Նա «Ալաշկերտից» տեղափոխվել է «Վիկտորիա Ռոսպորտ», հաղորդում է երեւանյան ակումբի մամուլի ծառայությունը։

Լյուքսեմբուրգի անցած առաջնությունում «Վիկտորիա Ռոսպորտը» 16 թիմերի պայքարում գրավել է 12-րդ տեղը՝ 30 խաղում վաստակելով 33 միավոր (8 հաղթանակ, 9 ոչ ոքի, 13 պարտություն)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում