22:31  ,  29 հունիսի, 2022

Հայաստանի հավաքականի տպավորիչ հաղթանակը

Բասկետբոլի տղամարդկանց Հայաստանի հավաքականը Մալթայում հաղթանակով մեկնարկեց  Եվրոպայի փոքր երկրների առաջնությունում: Առաջին խաղում Ռեքս Կալամյանի գլխավորած թիմը հանդիպեց Ջիբրալթարի հավաքականի հետ եւ հաղթեց մեծ առավելությամբ՝ 100: 63 հաշվով:

Ջիբրալթարի հետ խաղում Հայաստանի հավաքականի կազմում նորամուտը նշեց Ֆրանսիայի չեմպիոն «ԱՍՎԵԼ Լիոնի» խաղացող, ամերիկացի Քրիս Ջոնսը:

Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող է ճանաչվել Անդրե Սպայթ Մկրտչյանը: Նա վաստակել է 30 միավոր, 2 անգամ տիրել օղակից անդրադարձող գնդակին և կատարել 5 արդյունավետ փոխանցում:

Հունիսի 30-ին, Երևանի ժամանակով 18:15-ին Հայաստանի հավաքականը կխաղա Սան Մարինոյի թիմի հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում