21:36  ,  29 հունիսի, 2022

Երիտասարդական ԵԱ․ Սուրեն Աղաջանյանը նվաճեց չեմպիոնի կոչումը

Հայաստանի ներկայացուցիչ Սուրեն Աղաջանյանը նվաճեց Հռոմում ավարտին մոտեցող հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության չեմպիոնի կոչումը։ 60 կգ քաշայինների եզրափակիչում Սուրեն Աղաջանյանը 4։0 հաշվով հաղթեց վրացի Դիմիտրի Խաչիձեին։

67 կգ քաշայինների եզրափակիչում նույնպես մրցեցին Հայաստանի եւ Վրաստանի ներկայացուցիչները։ Աշոտ Խաչատրյանը 1։3 հաշվով պարտվեց Նիկա Բրոլաձեին եւ դարձավ արծաթե մեդալակիր։

Հիշեցնենք, որ հունիսի 28-ին բրոնզե մեդալակիրներ էին դարձել 87 կգ քաշային Վիգեն Նազարյանը եւ 130 կգ քաշային Ալբերտ Վարդանյանը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում