21:22  ,  29 հունիսի, 2022

«Չելսին» 60 միլիոն ֆունտ ստերլինգ կվճարի Բրազիլիայի հավաքականի խաղացողին

Լոնդոնի «Չելսին» 60 միլիոն ֆունտ ստերլինգ կվճարի Բրազիլիայի հավաքականի եւ «Լիդս Յունայթեդի» 25-ամյա կիսապաշտպան Ռաֆինյա Դիասի տրանսֆերի համար, հաղորդում է The Telegraph-ը։ Ակումբները հասել են համաձայնության։ Այժմ «Չելսին» բանակցում է ֆուտբոլիստի գործակալ Դեկուի հետ անձնական պայմանագրի շուրջ։

Ռաֆինյա Դիասին պայմանագիր է առաջարկել նաեւ Լոնդոնի «Արսենալը»։

Անգլիայի անցած առաջնությունում Ռաֆինյան մասնակցել է 35 հանդիպման, խփել 11 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում