20:58  ,  29 հունիսի, 2022

Հարություն Գրիգորյանը միացել է Տուլայի «Արսենալին»

24-ամյա ռուսաստանցի կիսապաշտպան Հարություն Գրիգորյանը միացել է Տուլայի «Արսենալին», հաղորդում է ռուսական ակումբի մամուլի ծառայությունը։

Գյումրիում ծնված եւ Ռուսաստանի քաղաքացիություն ունեցող Հարություն Գրիգորյանը «Կրասնոդարի» սան է։

Անցած մրցաշրջանում Հարություն Գրիգորյանը հանդես է եկել Տվերի «Վոլգայում»՝ 23 խաղում (ՖԱԼ-2) խփելով 3 գոլ, կատարելով 5 գոլային փոխանցում։

Առաջին դիվիզիոնի առաջին տուրում «Արսենալը» հուլիսի 17-ին կընդունի «ԲՄԱ Խաբարովսկին»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում