19:47  ,  29 հունիսի, 2022

Էդուարդ Սպերցյանը նոր խաղային համար է ստացել «Կրասնոդարում»

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի նոր խաղային համար է ստացել ռուսական «Կրասնոդարում», հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

Նոր մրցաշրջանում նա կխաղա 10 համարի խաղաշապիկով։ Էդուարդ Սպերցյանի նախորդ խաղային համարը 74-ն էր։

Անցած մրցաշրջանում 22-ամյա հայ ֆուտբոլիստը «Կրասնոդարի» հետ բոլոր մրցաշարերում մասնակցել է 26 հանդիպման, խփել 8 գոլ, կատարել 4 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս