19:32  ,  29 հունիսի, 2022

Պորտուգալիայի հավաքականի խաղացողը մոտ է ՊՍԺ տեղափոխվելուն

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն բանակցում է ֆրանսիական «Լիլի» եւ Պորտուգալիայի հավաքականի 24-ամյա կիսապաշտպան Ռենատու Սանշեշի տեղափոխության հարցով եւ մոտ է պայմանագրի կնքմանը, հաղորդում է RMC Sport-ը։

ՊՍԺ-ն ֆուտբոլիստին առաջարկել է երեք տարվա պայմանագիր, տարեկան 6 միլիոն եվրո աշխատավարձով։ Ռենատու Սանշեշի ծառայություններով հետաքրքրված է նաեւ Իտալիայի չեմպիոն «Միլանը»։

Ռենատու Սանշեշը «Լիլ» է տեղափոխվել 2019-ին Մյունխենի «Բավարիայից»։ Ֆրանսիայի ավարտված առաջնությունում նա մասնակցել է 25 հանդիպման, խփել 2 գոլ, կատարել 5 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում