16:05  ,  29 հունիսի, 2022

Ուգո Ֆիրմինոն՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի լավագույն ֆուտբոլիստ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է «VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի՝ 2021/2022 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ» անվանակարգում քվեարկության արդյունքները:

Լավագույնն է ճանաչվել մրցաշրջանը «Փյունիկում» անցկացրած, «Արարատ-Արմենիա» տեղափոխված հարձակվող Ուգո Ֆիրմինուն՝ 58  միավոր

56 միավորով երկրորդ տեղում է մրցաշրջանը «Արարատում» և «Փյունիկում» անցկացրած հարձակվող Սերժ Դեբլեն:

28 միավորով երրորդն է Հայաստանի ազգային հավաքականի և «Արարատի» պաշտպան Հրայր Մկոյանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում