15:54  ,  29 հունիսի, 2022

Հայաստանի Պրեմիեր լիգա․ Եղիշե Մելիքյանը՝ մրցաշրջանի լավագույն մարզիչ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է «VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի՝ 2021/2022 մրցաշրջանի լավագույն մարզիչ» անվանակարգում քվեարկության արդյունքները:

Լավագույն մարզիչ է ճանաչվել չեմպիոն Երևանի «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը՝ 97 միավոր  :

61 միավորով երկրորդ տեղում է «Նորավանքի» գլխավոր մարզիչ Վահե Գևորգյանը:

27 միավորով լավագույն եռյակը եզրափակել է նախորդ մրցաշրջանում «Արարատ-Արմենիան» գլխավորած, իսկ այժմ «Ուրարտուն» գլխավորող Դմիրի Գունկոն:  

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով