15:07  ,  29 հունիսի, 2022

ՊՍԺ-ն ներկայացրել է նոր համազգեստը (ֆոտո, վիդեո)

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն ներկայացրել է նոր համազգեստը, որով հաջորդ մրցաշրջանում կանցկացնի արտագնա հանդիպումները, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։ ՊՍԺ-ի տեխնիկական հովանավորը Nike ընկերությունն է։

Փոխվել է ՊՍԺ-ի տիտղոսային հովանավորը։ Փարիզյան հյուրանոցային Accor օպերատորի փոխարեն ՊՍԺ-ի խաղաշապիկին կլինի Qatar Airways ավիաընկերության լոգոն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում