14:42  ,  29 հունիսի, 2022

«Մանչեսթեր Յունայթեդը» 40 միլիոն եվրո է առաջարկել «Այաքսի» պաշտպանի համար

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» 40 միլիոն եվրո է առաջարկել Նիդեռլանդների չեմպիոն «Այաքսի» եւ Արգենտինայի հավաքականի պաշտպան Լիսանդրո Մարտինեսի համար, հաղորդում է TyC Sports-ը։

24-ամյա ֆուտբոլիստին իր ղեկավարած թիմում է ցանկանում տեսնել մանչեսթերյան ակումբի նորանշանակ գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը, որի ղեկավարությամբ Լիսանդրո Մարտինեսը խաղացել է ամստերդամյան թիմում։ Ֆուտբոլիստի համար 40 միլիոն եվրո է առաջարկել նաեւ Լոնդոնի «Արսենալը»։

«Այաքսը» Լիսանդրո Մարտինեսը տրանսֆերից ակնկալում է 50 միլիոն եվրո։

Անցած մրցաշրջանում Լիսանդրո Մարտինեսն «Այաքսի» հետ բոլոր մրցաշարերում մասնակցել է 36 հանդիպման, խփել 1 գոլ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English