12:16  ,  29 հունիսի, 2022

Յուրգեն Կլոպը ցանկանում է «Լիվերպուլում» տեսնել Ջուդ Բելինգեմին

Անգլիայի փոխչեմպիոն «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրեգ Կլոպը ցանկանում է իր ղեկավարած թիմում տեսնել Դորտմունդի «Բորուսիայի» եւ Անգլիայի հավաքականի կիսապաշտպան Ջուդ Բելինգեմին։ Գերմանացի մասնագետը «Լիվերպուլի» ղեկավարությանը խնդրել է արդեն այս ամռանը զբաղվել 18-ամյա խաղացողի տրանսֆերով։ Անգլիական ակումբը «Բորուսիային» կառաջարկի 100 միլիոն եվրո, հաղորդում է ESPN-ը։

Անցած ամռանը Ջուդ Բելինգեմը անգլիական «Բիրմինգեմ Սիթիից» «Բորուսիա» է տեղափոխվել 23 միլիոն եվրոյի դիմաց։

Ավարտված մրցաշրջանում նա «Բորուսիայի» հետ բոլոր մրցաշարերում մասնակցել է 43 հանդիպման, խփել 6 գոլ, կատարել 13 գոլային փոխանցում։

Նրա պայմանագիրը գերմանական ակումբի հետ նախատեսված է մինչեւ 2026թ․ հունիս։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս