11:05  ,  29 հունիսի, 2022

Ռոմելու Լուկակուն ժամանել է Միլան

Բելգիայի հավաքականի եւ Լոնդոնի «Չելսիի» 29-ամյա հարձակվող Ռոմելու Լուկակուն ժամանել է Միլան։ Նա բուժզննում կանցնի Իտալիայի փոխչեմպիոն «Ինտերում» եւ կկնքի մեկ տարվա վարձակալության պայմանագիր, հաղորդում է Sky Sports-ը։ 

«Շատ ուրախ եմ վերադառնալ «Ինտեր»»,- ասել է ֆուտբոլիստը Միլանի օդանավակայանում։

Լուկակուի մեկ տարվա վարձակալության համար «Չելսին» կստանա 8 միլիոն եվրո։ Հնարավոր է նաեւ 4 միլիոն եվրո բոնուս։ Լուկակուի աշխատավարձը միլանյան ակումբում կլինի 8 միլիոն եվրո։ «Չելսիում» նա ստանում էր տարեկան 12 միլիոն եվրո։

Անցած ամռանը «Չելսին» Լուկակուի տրանսֆերի համար վճարել էր 113 միլիոն եվրո։ Անցած մրցաշրջանում Լուկակուն գերմանացի Թոմաս Տուխելի գլխավորած թիմի հետ մասնակցել է 44 հանդիպման, խփել 15 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում