11:46  ,  29 հունիսի, 2022

ՄԼՍ-ում Գարեթ Բեյլը նորամուտը կնշի լոսանջելեսյան դերբիում

Մադրիդի «Ռեալի» նախկին խաղացող Գարեթ Բեյլը նորամուտը հյուսիսամերիկյան ՄԼՍ-ում կնշի լոսանջելեսյան դերբիում։ «Լոս Անջելեսի» ուելսցի նորեկը կմասնակցի «Լոս Անջելես Գելաքսիի» դեմ հանդիպմանը, որը տեղի կունենա հուլիսի 8-ին, հաղորդում է Goal.com-ը։

Արեւմտյան կոնֆերենցիայում «Լոս Անջելեսը» 16 խաղից հետո ունի 33 միավոր եւ առաջատարն է։ «Լոս Անջելես Գելաքսին» 15 խաղում վաստակել է 24 միավոր եւ 6-րդ տեղում է։

32-ամյա ֆուտբոլիստը կնքել է մեկ տարվա պայմանագիր ամերիկյան ակումբի հետ։ Նա անվճար է տեղափոխվել «Լոս Անջելես»։

Ուելսի հավաքականի առաջատարը 2013 թվականից էր հանդես գալիս Արքայական ակումբում, որը նրա համար Լոնդոնի «Տոտենհեմին» վճարել էր 101 միլիոն եվրո։

Ուելսի հավաքականը 1958 թվականից հետո առաջին անգամ հանդես կգա աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարում։ B խմբում Ուելսի մրցակիցները կլինեն Անգլիայի, Իրանի եւ ԱՄՆ-ի հավաքականները։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English