10:44  ,  29 հունիսի, 2022

Ժոզե Մոուրինյոն դժգոհ է «Ռոմայի» ղեկավարությունից

Իտալական «Ռոմայի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն դժգոհ է ակումբի ղեկավարությունից։ Պատճառը «Ռոմայի» պասիվությունն է տրանսֆերային շուկայում, հաղորդում է իտալական La Repubblica-ն։

Այս տրանսֆերային պատուհանի ժամանակ «Ռոման» ունի դեռ մեկ նորեկ՝ Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդից» ազատ գործակալի կարգավիճակում հեռացած 33-ամյա սերբ կիսապաշտպան Նեմանյա Մատիչ։

Սպասվում է, որ «Ռոմայից» կհեռանա իտալացի կիսապաշտպան Նիկոլո Ձանյոլոն, որին ձեռք բերելու ցանկություն ունի Թուրինի «Յուվենտուսը»։

«Ռոման» հաջորդ մրցաշրջանում հանդես է գալու Եվրոպայի լիգայի խմբային մրցաշարում։ 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում