10:09  ,  29 հունիսի, 2022

«Ինտերը» չի կարողանում համաձայնության հասնել Դիբալայի հետ

Իտալիայի փոխչեմպիոն Միլանի «Ինտերը» չի կարողանում համաձայնության հասնել Թուրինի «Յուվենտուսից» ազատ գործակալի կարգավիճակում հեռացած Պաուլո Դիբալայի հետ, հաղորդում է իտալական Corriere dello Sport-ը։ Արգենտինացի հարձակվողի ֆինանսական պահանջները չափազանց բարձր են «Ինտերի» համար։

28-ամյա ֆուտբոլիստը 2015-ի ամռանն էր իտալական «Պալերմոյից» տեղափոխվել «Յուվենտուս»։ Անցած մրցաշրջանում Պաուլո Դիբալան իտալացի Մասիմիլիանո Ալեգրիի գլխավորած թիմի հետ մասնակցել է 38 հանդիպման բոլոր մրցաշարերում, խփել 15 գոլ, կատարել 6 գոլային փոխանցում։

Դիբալային ձեռք բերելու ցանկություն ունի նաեւ իտալական «Ռոման»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում