09:40  ,  29 հունիսի, 2022

Գարեթ Բեյլի վարձատրությունը կրճատվել է մոտ 12 անգամ

Հայտնի է դարձել ուելսցի հարձակվող Գարեթ Բեյլի վարձատրության չափը «Լոս Անջելեսում», հաղորդում է Marca-ն։ Ամերիկյան ակումբի հետ մեկ տարվա պայմանագիր կնքած 32-ամյա ֆուտբոլիստը կստանա 1,6 միլիոն եվրո տարեկան։ Պայմանագիրը նախատեսում է համագործակցությունը եւս 18 ամսով երկարաձգելու հնարավորություն։

Մադրիդի «Ռեալում» Գարեթը Բեյլը ստանում էր տարեկան 20 միլիոն եվրո։ Ուելսի հավաքականի առաջատարը 2013 թվականից էր հանդես գալիս Արքայական ակումբում, որը նրա համար Լոնդոնի «Տոտենհեմին» վճարել էր 101 միլիոն եվրո։

Ուելսի հավաքականը 1958 թվականից հետո առաջին անգամ հանդես կգա աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարում։ B խմբում Ուելսի մրցակիցները կլինեն Անգլիայի, Իրանի եւ ԱՄՆ-ի հավաքականները։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English