02:10  ,  29 հունիսի, 2022

Սերենա Ուիլյամսը պարտվեց Ուիմբլդոնի մրցաշարի առաջին շրջանում

«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 23-ակի չեմպիոն Սերենա Ուիլյամսը պարտվեց Ուիմբլդոնի մրցաշարի առաջին շրջանում։ 40-ամյա ամերիկացի թենիսիստուհին մրցեց աշխարհի 115-րդ ռակետ, ֆրանսիացի Արմոնի Տանի հետ եւ պարտություն կրեց 5:7, 6:1, 6:7 (7:10) հաշվով։ Պայքարը տեւեց 3 ժամ եւ 14 րոպե։

Սերենա Ուիլյամսը մեկ տարի մենախաղում պաշտոնական մրցախաղ չէր ունեցել։ Նա Ուիմբլդոնի մրցաշարի 7-ակի չեմպիոն է։

Արմոնի Տանը երկրորդ շրջանում կմրցի 32-րդ ռակետ, իսպանացի Սառա Սորիբես-Տորմոյի հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English